Իրավապահ համակարգը կենտրոնացած է Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու վրա.
- Elen Hovsepyan

- 1 day ago
- 1 min read

Իրավապահ համակարգը կենտրոնացած է Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու վրա.
Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ ասուլիսից պարզ դարձավ, որ դատախազության կողմից առավել հրատապ ձևով ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու պահանջով
Միաժամանակ պարզ է դարձել, թե ուր են շտապում իրավապահները: Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է հունվարի 18-ին: Ըստ օրենքի, տնային կալանքի կիրառման դեպքում հնարավոր չէ կրկին կալանքի միջնորդությամբ հանդես գալ, այդ իսկ պատճառով մինչև կալանքի ժամկետի լրացումն ամեն գնով պետք է Վերաքննիչ դատարանի որոշում: Պաշտպանները հայտնեցին, որ Վերաքննիչն աննախադեպ կերպով ծայրահեղ հրատապությամբ է քննում բողոքը, և դատական ակտը հրապարակվելու է ոչ թե 10-օրյա, այլ 4-օրյա ժամկետում՝ հունվարի 16-ին




















