top of page

Բա պիտի ասեք բրավո, բա ի՞նչ պետք է ասեք, 3 տարում 30 տարվա աշխատանք ենք իրականացրել. Արմեն Բեգոյան

  • 3 minutes ago
  • 1 min read

Բա պիտի ասեք բրավո, բա ի՞նչ պետք է ասեք, 3 տարում 30 տարվա աշխատանք ենք իրականացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

«Այն կազմակերպությանը կամ Երևանի քաղաքապետարանին, որը 100-ավոր կիլոմետրով, տանջանքով ոռոգման համակարգեր է անցկացնում, որը չի խնայում ոչինչ Երևանին արժեքավոր ծառեր գնելու համար, որը պահում և խնամում է 910 հեկտար կանաչ տարածքները՝ ծառասպան ու սահմրկեցուցիչ բառեր ասելը մի բանի մասին է խոսում, որ գործ ունենք քաղաքականապես ուղղորդվածմարդու հետ, ով հանդիսանում է ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ»,- նշել է նա:

 
 
1/2718
bottom of page