ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան
12 hours ago
1 min read

ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթողական քաղաքականության փափուկ ընթացքը: Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այսպես կոչված ակնլավների թեման դրա տարատեսակ «լուծումներով» ակտիվ շրջանառելով՝ իշխանությունը նախ փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել, երկրորդ՝ «գոլորշի բաց թողնել»:
Ավելին, Բաքվում արդեն գծել են, թե ինչպես են շարժվելու, ինչ են ՀՀ-ից խլելու կամ, ըստ իրավիճակի, ինչպես են գործելու:
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթողական քաղաքականության փափուկ ընթացքը»,- գրել է Աբրահամյանը:




















