top of page

Եվրոպան, հայտարարելով Ռուսաստանից պաշտպանվելու և իր ապագայի մասին մտածելու անհրաժեշտության մասին, վերազինվnւմ է հսկայական մասշտաբով. Վուչիչ

20 minutes ago
1 min read

Եթե դուք չեք տեսնում, թե ինչպես է Եվրոպան համալրում իր սպառազինությունները, ապա պարզապես ձևացնում եք, թե չեք նկատում: Ինչո՞ւ է այն զինվում: Ի՞նչ նպատակով: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Դա նման է Չեխովի պիեսներին. եթե առաջին գործողության մեջ պատին հրացան է կախված, ապա այն անպայման կպայթի երրորդում:

Գերմանացիները ուշագրավ հաջողությունների են հասել այս ոլորտում: Նրանք իրենց շահույթը մեծացրել են 17 անգամ: Ոչ թե 17%-ով, այլ 17 անգամ:

Եվրոպան, հայտարարելով Ռուսաստանից պաշտպանվելու և իր ապագայի մասին մտածելու անհրաժեշտության մասին, վերազինվում է իսկապես հսկայական մասշտաբով:

Եթե ինչ-որ մեկը դա չի տեսնում, ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասեմ: Դա ակնհայտ է: Նրանք նույնիսկ պարծենում են դրանով:

Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության մասին. Հրաշք կլիներ, եթե այն չսկսվեր: Ես կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե սխալվեի: Բայց վախենում եմ, որ չեմ սխալվում»,-նշել է նա։


 
 
1/3125
bottom of page