«Իրավունք». ՔՊ-ն համալրվում է նոր երիտասարդներով. Նրանց ասում են՝ արտահերթ ընտրություններ են լինելու
- Elen Hovsepyan

- Aug 28, 2024
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարզերում այս օրերին համալրվում է տարատեսակ երիտասարդ կուսակցականներով։ Բայց դա ինքնաբերաբար չի տեղի ունենում:
Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, այս օրերին մարզերից ընտրված պատգամավորները խոսակցություններ են տարածում, թե շուտով արտահերթ ընտրություններ են լինելու, ու բոլոր կուսակցականները կարող են հավակնել ապագա պատգամավորի մանդատ ունենալուն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















