top of page

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում

11 hours ago
1 min read


«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե իշխող թիմում սկզբում չէին հավատում, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների կգնա՝ սահմանադրական մեծամասնություն զավթելու եւ սահմանադրությունը փոխելու նպատակով, եւ կարծում էին, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդդիմությանը վախեցնելու, ճնշելու նպատակ է հետապնդում, այժմ կասկած չունեն, որ եթե ընդդիմությանը չհաջողվի ճնշել, ապա Փաշինյանը վա-բանկ կգնա, որովհետեւ այլ ճանապարհ չկա Ալիեւը չի հրաժարվում այդ մտքից, որ խաղաղության պայմանագիրը կստորագրի միայն սահմանադրությունը փոխելուց եւ նախաբանում հռչակագրին հղումը հանելուց հետո։

Իսկ ի՞նչ երաշխիք, որ այս անգամ սահմանադրական մեծամասնություն կստանա․ հարցին մեր աղբյուրը պատասխանեց՝ ոչ մի երաշխիք, բայց Ալիեւին ցույց կտա, որ փորձեց կատարել նրա պահանջը չստացվեց։ Թիմին նաեւ ասվել է, որ արտահերթի դեպքում նույն կազմն է գնալու խորհրդարան, որպեսզի նավից թռչողներ, տակից փախչողներ չլինեն։

 
 
1/3156
bottom of page