Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան կանանց 86 կգ քաշային կարգի ներկայացուցիչները, որտեղ Հայաստանն ուներ երկու մասնակից՝ Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը։
Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը երկամարտի 249 կգ արդյունքով աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Պոկում վարժությունում երիտասարդ հայ ծանրորդուհին գլխավերևում պահեց 106 կգ-ոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ հաջորդաբար բարձրացրեց 138 կգ և 143 կգ։ Տեղ զբաղեցնելով լավագույն ութնյակում՝ Պողոսյանն ընդգրկվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում։
Նույն քաշային կարգում անհաջող դասավորվեց մրցելույթը Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանի համար։
Պոկում վարժությունում նա գրանցեց 102 կգ արդյունք և զբաղեցրեց 25-րդ տեղը, սակայն հրում վարժությունում չկարողացավ գլխավերևում պահել 135 կգ-ոց ծանրաձողն ու «զրո» ստացավ՝ մնալով առանց երկամարտի արդյունքի։
Մրցաշարում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մնացել է միայն գերծանր քաշային կարգի (+110 կգ) ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը։




















