top of page

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read

Հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի տարածաշրջանի, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Լանջիկ բնակավայրի հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Քուչակից դեպի Միրաք ավտոճանապարհին բուք է։

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Նաիրիի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մարտունիի, Սևանի, Աբովյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
1/2594
bottom of page