Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են
- 5 minutes ago
- 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 4-ին, կազմել է 377.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.87 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 439.56 դրամ (աճել է 2.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.85 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375.5 դրամով, վաճառվում է 379-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 430-436 դրամով, վաճառվում է 441–446 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.67-4.83 դրամով, վաճառվում է 4.91–5.05 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375 դրամով, վաճառվում՝ 378.5 դրամով:
Եվրոն գնվում է 437–438 դրամով, վաճառվում է 442–443 դրամով:
Ռուբլին գնվում է 4.77 դրամով, վաճառվում է 4.87 դրամով:




















