top of page

ՌԴ-ն հույս ունի, որ Արևմուտքը լուրջ է ընդունել «Օրեշնիկի» ազդանշանը. Լավրով

Ռուսաստանն ակնկալում է, որ արևմտյան երկրները լուրջ են ընդունել «Օրեշնիկ» համակարգի օգտագործման ազդանշանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք ցանկանում վատացնել իրավիճակը: Բայց քանի որ ATACMS-ը և այլ հեռահար զենքեր օգտագործվում են ողջ Ռուսաստանում, մենք ազդանշաններ ենք ուղարկում: Հուսով ենք, որ վերջինը՝ մի քանի շաբաթ առաջ, նոր «Օրեշնիկ» համակարգից լուրջ է ընդունվել»,- ասաց նա։

1/2033
bottom of page