Ինչ-որ իրավիճակներում ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Նաիրա Զոհրաբյան
- 8 hours ago
- 1 min read

Տեղեկացանք, որ Դատախազություն են հրավիրվել Արմեն Աշոտյանի հայրը և քույրը՝ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ:
«Սա քաղաքական հաշվեհարդար և քաղաքական հետապնդում է Արմեն Աշոտյանի և իր կուսակցության խոսքի համար, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
Ես չգիտեմ՝ այսօր, հերթական դատական նիստի ժամանակ դատավորները և վկաներն ինչ պետք է պեղեն, բայց կրկնում եմ՝ այստեղ իրավաբանություն կա այնքանով, որքանով ես Անգլիայի թագուհին եմ, այսինքն՝ չկա:
Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան այս գործի մեջ կա որևէ իրավական հետք»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել:




















