Իշխանության կողմից դրոշների այրումը դատապարտելը թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում և նույն մտածելակերպի կրում է. Նաիրի Սարգսյան
- Apr 24, 2025
- 1 min read
Հայոց Ցեղասպանությունն այն եզակի իրադարձություններից է հայ ժողովրդի հետ պատահած, որ երբևէ իշխանական ուղղորդում չկա, և իշխանությունը չի կարող կառավարել ժողովրդի հիշողությունը, խոսքը, պահանջը, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«110 տարի անց, ցավոք սրտի, ունենք այնպիսի իշխանություն, որը սպասարկում է ցեղասպանությունն իրականացնողների շահերը: Ցինիզմ է իշխանության կողմից, երբ իշխանական լրատվամիջոցներն ասում են, որ դրոշը երեկ այրեցին, այդ պատճառով թշնամին կրակեց Խոզնավարի ուղղությամբ: Դա աննորմալություն ու անամոթություն է: Դրոշ այրելու սովորությունը միշտ էլ եղել է ու անջատվել է քաղաքականությունից: Դրոշների այրումը Հայաստանի իշխանությունների կողմից դատապարտելը ոչ այլ ինչ է, քան թուրք- ադրբեջանական շահերի սպասարկում և նույն մտածելակերպի կրում»,-ասաց Սարգսյանը:Նրա խոսքով, վարչապետ Փաշինյանը նոր չէ, որ սկսել է Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքականության տեղական սպասարկումը. «Դա այն ժամանակ տեղի ունեցավ, երբ տարիներ առաջ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից որոշակի նյութերի ու արխիվների ոչնչացման հրապարակում տեղի ունեցավ: Գործող իշխանության պահանջատիրությունը նույնական է Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Թուրքիան պահանջում է մոռացության մատնել հայոց Ցեղասպանության և այդ թվում նրանց կողմից զղջումը և փոխհատուցումը», -ասաց Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է լինի մի քանի փուլով՝ դիվանագիտական, պարտադրանքի ճանապարհով: «Դրա համար հայ ազգի կամարտահայտումը պետք է լինի իշխանության ևս մեկ փաստով վռնդելու հայտ ներկայացնելը, իշխանափոխություն իրականացնելն ու գնալ պատմական արդարության հետևից, որն այս իշխանության օրով բացառում եմ, որ կլինի», -ասաց Սարգսյանը:






















