top of page

Սա պետական դավաճանություն է,սա քրեորեն հետապնդելի արարաք է, նա իրավունք չունի հողեր հանձնելու.Վարդան Ղուկասյան


Armday.am-ի զրուցակիցն է «ԴՕԿ» կուսակցության նախագահ՝  Վարդան Ղուկասյանը։

Պարոն Ղուկաայան, անոնսվեց սպասվող պատերազմի մասին։ Այդ մասին ասել է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ավելին անգամ հստակեցվել է այն հանգամանքը, որ Թուրքիան հարձակվելու է Հոկտեմբերյանի կողմից , իսկ Ադրբեջանը՝ Տավուշի։


- Այդ մարդը տարածաշրջանում ամբողջապես ներկայացնում է Թուրքիայի շահերը: Հոկտեմբերյանի կողմից, կամ Արարատյան դաշտավայրի կողմից Թուրքիան ի՞նչու պետք է հարձակվի։ Նախ, եթե Թուրքիան պետք է հարձակվի մի շաբաթ հետո, ըստ իր խոսքի, ապա դա նշանակում է, որ արդեն իսկ ինքը պետք է բերեր և մոբիլիզացներ զորքը, հետո հարձակման թիրախում առաջինը կհայտնվեր ռուսական սահմանապահ զորքը, դա կլինի հարձակում սուվերեն պետության վրա, դա էդպես հեշտ չի, որ Թուրքիան հարձակվի, սա աբսուրդի ժանրից է։  

Այո՛, Թուրքիան կօգնի Ադրբեջանին, բայց միայն Ադրբեջանի տարածքով , այլ ոչ թե կգա և Արարատյան դաշտավայրով կասի ես եկա։ 

 

 

- Բնակիչները ահաբեկված են, տավուշցիները երեկ հայտարարել են, որ կորցնելու որևէ բան չունեն, թող իրենց զինեն մեր ու մանուկ կանգնելու են պաշտպանեն գյուղերը:

 

- Տավուշցիները թող զենք չխնդրեն, թող ուղեղ խնդրեն որ իրենք չունեին։ Երբ որ 2021 թվականին իմ ներկայացուցիչները գնացել էին Տավուշ, նրանք անգամ մեզանից զզվում էին, իրենք Նիկոլ էին պաշտում։ Եթե զենք կա և ուղեղ չկա էդ զենքը ոչնչի պետք չէ։ Նախ իրենց զենք տվող չկա, դա առաջինը, իսկ երկրորդը, եթե մի ավտոմատ տվեցին էդ ավտոմատով իրենք ինչ են անելո՞ւ։ Իրենք կարող են ավտոմատով հարց լուծել մի դեպքում, եթե այդ ավտոմատը ուղղեն կառավարության շենքում նստած անձի վրա։ 

 

- Իսկ ի՞նչ անի ժողովուրդը, այսինքն թողնի և դուրս գա գյուղերից:

 

 - Սա քրեորեն հետապնդելի արարաք է, նա իրավունք չունի հողեր հանձնելու, և ես երեկ կոչ եմ արել դիմել գլխավոր դատախազություն։ Նախ որևէ մեկին չեն թույլատրել նկարահանել հանդիպումը, հանդիպումը նկարահանվել է բացառապես Նիկոլի ներկայացուցիչների կողմից  և կոտր-կտոր այն հրապարակվում է ու այն տեսքով են հրապարակում, որ հանկարծ 420  հոդվածը չկպնի Նիկոլին, բայց արդեն կպել է, քանի որ սա պետական դավաճանություն է։  Իսկ գյուղացիները պետք է սկսեն ամենապրիմիտիվից` պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն, ինչպես նաև պառլամենտական ընդդիմություն կոչվածը պետք է դա արդեն աներ։ Բայց  գլխավոր դատախազը էսօր ընդունելության էր ԱՄՆ դեսպանի մոտ լուլուների հետ։ Ու մտածում են, թե ես չգիտեմ, թե ինչեր են ուտում ԱՄՆ դեսպանի հետ, շամպայնի բաժակներով հատուկ ընդունելությունների տանը։ 

 Տավուշի ժողովուրդը պետք է իրենց տարածքից ընտրված դեպուտատներին կանչի ում որ գնացել են ձայն են տվել և դրանց միջոցով գոնե պետք է հաղորդում ներկայացնեն ՀՀ վարչապետի դեմ։ 

 

- Եթե այնուամենայնիվ սկսվի անոնսված պատերազմը, ինչ քայլեր եք ձեռնարկելու դուք և ձեր կուսակցությունը։ 

- Պատերազմը սկսվելուն պես, եթե Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, ամենառաջինը պետք է սրանց հարցերը լուծել , եթե մենք գնում ենք ռազմաճակատ առանց սրանց հարցերը լուծելու` դա նշանակում է, որ մենք գնում ենք հարյուր տոկոսանոց մահվան և կապիտուլյացիայի։ Մեր զինվորը մնալու է սոված, մեր զինվորը դավաճանվելու է, մեր զինվորը ոչնչացվելու է տեղում, ավելին՝ սրանք ուղարկելու են զորքին հետևից էլ նավոդկեն տան։

 

- Իշխանափոխություն կլինի Հայաստանում մոտ ապագայում։ 

 - Այո´, և այդ օրը սարերի ետևում չէ, և հենց այն  պահից, երբ ես ստանձնեմ  երկրի ղեկավարի պաշտոնը, առաջին իսկ վարկյանից փակելու եմ Հայաստանի Հանրապետությունը, որևէ մեկը երկրից գնալ , կամ փախնել չի հասցնելու և չի կարողանալու։  Բոլորը ստանալու են իրենց պատիժը նախկին, թե ներկա։ 

 

Ամփոփելով զրույցը ուզում եմ, որ բոլոր սահմանամերձ բնակիչներն  իմանան՝ քանի ՔՊ - ն կա, իրենք գաղթական են, իրենք էմիգրանտ են, իրենք ոչնչություն են, այ սա թող տեղ հասնի յուրաքանչյուր սահմանամերձ գոտու բնակչի, ով Նիկոլի առաջ գառ էր մոռթում։

 

bottom of page