top of page

Եգիպտոսի Գիզա նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից. 60 մարդ տnւժել է

2 minutes ago
1 min read

Եգիպտոսի Գիզա նահանգի Էլ-Այյատ շրջանում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 60 մարդ է տուժել, հայտնել  է եգիպտական ​​«Ահրամ» (Ahram) լրատվամիջոցը։

Եգիպտոսի ազգային երկաթուղիների վարչությունը հայտնել է, որ այսօր՝ կիրակի օրը՝ 2026 թ. նոյեմբերի 8-ին, Քաֆր Ամմար և Ալ-Ռաքքա կայարանների միջև տեղի է ունեցել բախում՝ «Թահյա Միսր» (Գիզա–Ֆայում) երթուղով ընթացող թիվ 134 գնացքի և Կահիրե–Ասուան երթուղով ընթացող թիվ 2010 գնացքի հետնամասի միջև։

Միջադեպի հետևանքով, երբ մի քանի վագոն դուրս են եկել ռելսերից, մի շարք ուղևորներ վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար: 


 
 
bottom of page