top of page

Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում. ՆԳՆ

17 hours ago
1 min read

«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «պետական ֆոնդից» ստանալ 350 հազար դրամի չափով նյութական օգնություն՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։



«Սակայն իրականում հանցագործները այս սխեմայով փորձում են տիրանալ Ձեր «Telegram» հաշվին՝ զրկելով Ձեզ դրա հետագա հասանելիությունից։ Ավելին՝ զավթված հաշիվը կարող է օգտագործվել նաև այլ հանցավոր գործողություններ կատարելու նպատակով, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաների կիրառման համար։



Հորդորում ենք Ձեզ՝



-չանցնել կասկածելի հղումներով,


-չլրացնել անհայտ կայքերում առաջարկվող դիմումները,


-չտրամադրել Telegram-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։



Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգեք բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։



- Մի՛ վստահեք անհայտ աղբյուրներից տարածվող ֆինանսական առաջարկներին և պահպանե՛ք Ձեր հաշիվների անվտանգությունը»։


 
 
1/3143
bottom of page