top of page

Բրազիլիայի հավաքականը հաղթել է Սինգապուրին. Վինիսիուսը` հեթ-տրիկի հեղինակ

4 hours ago
1 min read

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, միջազգային ընկերական հանդիպում կայացավ Սինգապուրի և Բրազիլիայի ազգային հավաքականների միջև։ Հարավամերիկյան ընտրանին 7-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Վեց րոպե անց՝ 15-րդ րոպեին, Վինիսիուսը դուբլ ձևակերպեց, իսկ արդեն 21-րդ րոպեին գրանցեց իր հեթ-տրիկը։ 31-րդ րոպեին Էնդրիկը խփեց բրազիլացիների չորրորդ գնդակը։

Երկրորդ խաղակեսում՝ 51-րդ րոպեին, աչքի ընկավ Էստևաոն, իսկ 65-րդ րոպեին՝ Ռայանը։ Հանդիպման վերջնական հաշիվը 74-րդ րոպեին ձևակերպեց Սինգապուրի հավաքականի պաշտպան Ռաուլ Սուհայմին՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը (ինքնագոլ)։

Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում՝ նոյեմբերի 14-ին, Բրազիլիայի ընտրանին 2-3 հաշվով զիջել էր Ճապոնիային։ Հավելենք նաև, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Բրազիլիան զբաղեցնում է 6-րդ, իսկ Սինգապուրը՝ 149-րդ հորիզոնականը։


 
 
1/3174
bottom of page