top of page

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կոչ է անում Մակրոնին հրաժարական տալ՝ ցուցարարների շրջանում մեկ զոհի ֆոնին

9 hours ago
1 min read

«Ֆրանսիական հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգություններից և բախումներից հետո կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալ։

Ֆիլիպոն, որը նաև նախագահի թեկնածու է, մեղադրեց Ֆրանսիայի իշխանություններին տասնամյակներ շարունակ Ֆրանսիա մեծածավալ անօրինական ներգաղթը խթանելու մեջ։

«Քաոսից դուրս գալու համար մենք պետք է վռնդենք իշխանության գլուխ կանգնած դավաճաններին։ Մակրոնը պետք է հրաժարական տա։ Մենք պետք է վերականգնենք պետականությունը, վերականգնենք ազգային ինքնիշխանությունը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Ֆիլիպոն իր սոցցանցերի էջում։

Շաբաթ օրը Ֆրանսիայում տեղի ունեցան լայնածավալ բողոքի ցույցեր՝ ուղղված կենսամակարդակի բարձրացմանը և գների բարձրացմանը։ Դրանք ուղեկցվեցին ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումներով, անկարգություններով, վանդալիզմով և ավերածություններով։ Ոստիկանությունը ամբոխի դեմ օգտագործել է արցունքաբեր գազ, շոկային նռնակներ և ջրցան մեքենաներ։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտնել է ամբողջ երկրում 1200 ձերբակալության մասին։ Կիրակի օրը Փարիզի ոստիկանապետ Պատրիս Ֆորը հայտարարել է, որ Փարիզում ձերբակալվել է ավելի քան 850 մարդ։ Մեկ ցուցարար մահացել է սրտի կատվածից։


 
 
1/3121
bottom of page