«Opel»-ների մուտքը կարգելվի՞ Երևան․ ի՞նչ է հայտնի
- Elen Hovsepyan

- 13 minutes ago
- 1 min read

Երևանում երթևեկության ծանրաբեռնվածությունը հասել է աննախադեպ մակարդակի՝ հանգեցնելով իրական ճգնաժամի։
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում երկարատև խցանումներ են առաջանում։ Իսկ վատ եղանակի դեպքում խնդիրը էլ ավելի է սրվում։
«Մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում 45 հազար նոր ավտոմեքենա է գրանցվել, ամեն օր ավտոյա ավելանում, մենք գալու ենք վերլուծություններով, ավագանու նիստին ներկայացնենք տարատեսակ մեքենաների համար սահմանափակումներ»,- վերջին ավագանու նիստի ժամանակ հայտնեց Տիգրան Ավինյանը։
Սահմանափակումների մասով՝ համացանցում բուռն քննարկումների առարկա դարձավ այն, որ հնարավոր է հին մեքենաներն այլևս չկարողնան մուտք գործել Երևանի կենտրոն։ Մասնավորապես, համացանցում բուռն քննարկվեց, որ Երևանում «Opel»-ների մուտքը կարգելվի։
MediaHub-ը դիմեց Երևանի Քաղաքապետարան հասկանալու՝ արդյո՞ք նման որոշում կա, և ի՞նչ սահմանափակումներ են գործելու․
«Նման որոշում այս պահին չկա, նմանատիպ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշեցին քաղաքապետարանից։
Նշենք, որ Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորումն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով կստեղծվի «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ։ Որոշումը 37 կողմ, 2 դեմ, 15 ձեռնպահ ձայներով ընդունվեց Երևանի ավագանու նոյեմբերի 18-ի նիստում։ Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Երևան քաղաքի տարածքում ճանապարհային երթևեկության առավել արդյունավետ կարգավորման ապահովումն է։
«Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը կստանձնի երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման գործառույթները՝ ներառելով հետևյալ հիﬓական ուղղությունները․
• քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման և զարգացման պլանավորում,
• երթևեկության հոսքերի ուսուﬓասիրություն, վերլուծություն և մոնիթորինգ,
• երթևեկության լուսացուցային կառավարման համակարգերի, ճանապարհային նշանների և գծանշուﬓերի ﬕասնական քաղաքականության մշակում,
• երթևեկության անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացում և հասարակական իրազեկում,
• քաղաքային տրանսպորտի երթևեկության համակարգման ապահովում,
• ժամանակակից թվային լուծուﬓերի ներդրում և սպասարկում։
Մարիաննա Արամյան




















