Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել ՌԴ-ում դատապարտված ամերիկացուն՝ մարդասիրական նկատառումներից ելնելով. Թրամփ
- 2 days ago
- 1 min read

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել ՌԴ-ում դատապարտված ամերիկացի Գիլմանին՝ Պուտինի հետ բանակցություններից հետո։
Գիլմանը մեկնում է Միացյալ Նահանգներ, հայտարարել է Ամերիկայի նախագահը, շնորհակալություն հայտնելով որոշման համար։
Թրամփը նշել է, որ Պուտինը համաձայնել է ազատ արձակել Գիլմանին՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, առանց նրան ռուս գերու հետ փոխանակելու։
Նշենք, որ Գիլմանը նախկինում դատապարտվել է Ռուսաստանում պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության համար։




















