«Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս չստեր»․ Գեղամ Մանուկյան
- Elen Hovsepyan

- 12 hours ago
- 1 min read

«Նիկոլ Փաշինյանը կարծես իր խոստումը կատարել է և հրապարակել է Արցախյան բանակցությունների հետ կապված փաստաթղթեր, բայց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս չստեր․․․ Սուտ է ասում Նիկոլ Փաշինյանը, որ բոլոր բանակցություններում Արցախն Ադրբեջանի կազմում պատկերացվող բանակցություններ են եղել։ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե չմանիպուլացներ։ Այս հրապարակված փաստաթղթերում չկա Քի Վեստի փաստաթուղթը, որտեղ փաստացիորեն Արցախը միանում էր Հայաստանի Հանրապետությանը և այդտեղ չկար Մեղրի զիջելու կամ Մեղրիի միջանցքի հարց։
Փոխարենը այսօր կառավարությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի թերթում ժամանակին հրապարակված մի իբր նախագիծ, որն այդ ժամանակ իսկ մերժվել է, և հիմա իշխանությունները փորձում են մանիպուլացնել, թե ժամանակին խոսվել է Մեղրին հանձնելու հարցը։
Բոլոր փաստաթղթերով պարզ է դառնում՝ Արցախը լինելու էր հայկական, ցավոք սրտի 2019-ի առաջարկն էլ Նիկոլ Փաշինյանը մերժեց և 2020 թվականին, հետագայում նաև 22-ին, և վերջնարդյունքում 23-ին՝ Արցախը հայաթափվեց հենց այս իշխանությունների ձեռքով»,- նշել է Մանուկյանը։




















