top of page

«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է տարածել թելեգրամյան իր էջում՝ կից գրառմամբ․ «Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»։ «ՀՀ օրենսդրությունը պետք է պատրաստվի․ մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր տնտեսությունը, հողը, անշարժ գույքը՝ սահմանը բացելուց առաջ։ Պետք է կարգավորումներ ունենանք, թե ովքեր կարող են ՀՀ-ում հող, անշարժ գույք, բաժնեմասեր գնել տարբեր ռազմավարական և ոչ ռազմավարական օբյեկտներում, տարածքներում, բնակավայրերում։ Ոչ մի բան չի արվում սահմանի բացումից առաջ»,- իր խոսքում նշում է Մարուքյանը։

 
 
bottom of page