Երևանում հարցվածների 49%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին
- 2 hours ago
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը ներկայացրել է Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման որոշ տվյալներ՝ կապված վարչապետի հավանական թեկնածուների և ընտրական նախընտրությունների հետ։
Նրա խոսքով՝ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ տարբեր տարիքային խմբերում Սամվել Կարապետյանն առավելություն ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Մասնավորապես, 18–29 տարեկան երիտասարդների շրջանում Կարապետյանի առավելությունը կազմում է 18 տոկոս, իսկ 30–49 տարեկանների շրջանում՝ 4 տոկոս։
Մելոյանը նաև նշել է, որ Երևանում հարցվածների գրեթե կեսը՝ 49 տոկոսը, նախընտրել է Սամվել Կարապետյանին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանին ընտրել է հարցվածների 24 տոկոսը։
Բացի այդ, հարցման տվյալներով՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային ներկայումս, ապա մայրաքաղաքում ընտրողների շուրջ 35 տոկոսը իր ձայնը կտար «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։




















