top of page

Իրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ

  • 12 hours ago
  • 1 min read

Իրանը պետք է բացի Թրամփի նեղուցը՝ այդպիսով վերանվանելով Օրմուզի նեղուցը: Այս մասին Մայամիում կայացած ներդրումային ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք ստիպված կլինեն բացել Թրամփի նեղուցը։ Կներեք, Օրմուզի»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ժպտալով և վրիպակն անվանելով սարսափելի սխալ։

Այնուհետև նա հավելել է, որ իր հետ պատահականություններ գրեթե չեն լինում։

«ԶԼՄ-ները հիմա կգրեն, «նա պատահաբար ասել է․․․», ոչ, ինձ հետ պատահականություններ չեն լինում»,- հավելել է Թրամփը։

 
 
1/2759
bottom of page