Քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը
Oct 2
1 min read

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հանձնաժողովին տրամադրվող խորհրդատվության ընթացիկ աշխատանքներին, որոնք վերաբերում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխություններից բխող՝ էլեկտրաէներգիայի պահեստավորող (կուտակիչ) կայանների գործունեության կարգավորման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման գործընթացին։
Հանդիպման ավարտին հստակեցվել են ընթացիկ քննարկման ենթակա հարցերը և նախանշվել են իրականացվող աշխատանքների վերջնարդյունքի ամփոփման ժամկետները։




















