Ապօրինի անազատության մեջ գտնվող հրամանատար Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է
3 hours ago
1 min read

«Այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար, ապօրինի անազատության մեջ գտնվող Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է:
Թե ինչ անարդարությունների շղթայով է անցնում Աշոտ Մինասյանը, շատերը գիտեն:
Հայրենիքին իրական ծառայություն մատուցած մարդն այսօր բանտում է բացառապես իշխանությանը քաղաքական առումով հակադրվելու, իր հայրենիքի կորստի հետ չհամակերպվելու և իր նահատակ ընկերների առաքելությունը շարունակելու համար:
Հրամանատար ջան, ծնունդդ շնորհավոր: Քեզ առաջնային առողջություն եմ մաղթում:
Հատկապես այս օրերին քո նման նվիրյալների խոսքի և ներկայության կարիքը շատ է զգացվում, հուսով եմ, որ շուտով քեզ ազատության մեջ կտեսնենք»:




















