top of page

Մեզ պե՞տք է խաղաղություն, եթե այն մեկ անձի հետ է կապված. Աստված չանի, Ձեզ մի բան լինի՝ վե՞րջ, էլ խաղաղություն չի՞ լինի. ամեն օր աղոթում եմ, որ Ձեզ բան չլինի, հանկարծ պшտերազմ չլինի․ քաղաքացին՝ Փաշինյա

  • Apr 11
  • 1 min read

Պարոն Փաշինյան, ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ եք կարծում, ՀՀ-ում ուժեղ, դուխով կամ հպարտ քաղաքացի մնացե՞լ է: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Տաշիր այցի ժամանակ հարցրել է քաղաքացին:

«Իհարկե՛, լիքը, դուք օրինակ»,-նշել է Փաշինյանը, որին ի պատասխան քաղաքացին շարունակել է. «Ես դուխով չեմ ու արդեն հպարտ էլ չեմ: Ես իմ երկրում, իմ քաղաքում հպարտ եմ, բայց դրսերը ո՛չ դուխով եմ, ո՛չ էլ հպարտ: Մենք մեր երկրում հպարտ ենք, դուխով ենք ու վերջ, բայց Հայաստանից գնում ես դուրս՝ էլ դու ո՛չ դուխով ես, ո՛չ էլ հպարտ ես, որովհետև մնացածն արդեն դուխովացել ու հպարտացել են: 

Ու այդ խաղաղությունը, որ ժամանակավոր բերել եք մեզ, որ խաղաղությունը կապված է զուտ Ձեր անձի հետ, որովհետև բազմիցս, և՛ դուք, և՛ մնացածը շեշտում եք, որ եթե դուք չլինեք՝ պատերազմ կլինի: Մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, եթե մեկ անձի հետ է կապված այդ խաղաղությունը: Երևի թե Ձեր այդ ասածից հետո ամեն օր աղոթում եմ, որ Ձեզ բան չլինի, հանկարծ կռիվ չլինի: Եթե Աստված չանի, Ձեզ մի բան լինի՝ վե՞րջ, էլ խաղաղություն չի՞ լինի»:

Փաշինյանն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքացի դուխով և հպարտ պետք է լինի իր երկրում, մնացած երկրներում հյուրի կարգավիճակ ունենք:

«Ինչ վերաբերում է խաղաղությունն ումից է կախված, մենք ընտրություններին հանդես ենք գալիս ժողովրդին ուղղված «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով, դա նշանակում է, որ մարդկանց ասում ենք, որ խաղաղությունը ոչ թե ինձնից է կախված կամ մեր թիմից, խաղաղությունը կախված է ժողովրդից»,-նշել է վարչապետը:

 
 
1/2824
bottom of page