top of page

Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

2 hours ago
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող հայաստանյան և միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:



Այն կազմակերպվել է Enterprise Armenia-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ:



Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումներին, առկա հնարավորություններին, ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը, կրթության զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է վերոնշյալ ուղղություններով ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և միջոցառումներին, պատասխանել ներկաների մի շարք հարցերի:



 
 
1/3184
bottom of page