top of page

Արաբական Միացյալ Էմիրությունները վաղ թե ուշ ստիպված կլինի վերականգնել հարաբերություններն Իրանի հետ. ԱՄԷ-ի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական

  • 1 day ago
  • 1 min read

Արաբական Միացյալ Էմիրությունները վաղ թե ուշ ստիպված կլինեն վերականգնել հարաբերություններն Իրանի հետ Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտից հետո: Այդ մասին հայտարարել է ԱՄԷ-ի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հարաբերություններն Իրանի հետ մնում են կենտրոնական հարց ոչ միայն ԱՄԷ-ի, այլև Պարսից ծոցի բոլոր երկրների համար։ Իրանը մնում է մեր հարևանը, և ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք միջոց գտնել՝ վերականգնելու այն, ինչ կարելի է վերականգնել: Աշխարհագրությունը մեզ այլընտրանք չի թողնում»,- ասել է նա Աբու Դաբիում Մերձավոր Արևելքի գեոքաղաքականության, տնտեսության և անվտանգության հարցերին նվիրված միջազգային ֆորումում իր ելույթի ժամանակ։

 
 
1/3060
bottom of page