Մադրիդի «Ռեալ»-ը հերքել է մարզադաշտ այլ դրոշներ բերելու արգելքի մասին լուրերը
- 2 hours ago
- 1 min read

«Դա սուտ է։ Ակումբի կանոնները լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներին և, բնականաբար, նման սահմանափակումներ չեն նախատեսվում։ Մենք միշտ թույլատրել ենք մարզադաշտ բերել մեր երկրի պաշտոնական դրոշները»,- նշված է մադրիդյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» Չեմպիոնների լիգայի շրջանակում կընդունի Միլանի «Ինտերին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։




















