top of page

Պենտագոնը հավանություն է տվել Ուկրաինային Tomahawk հրթիռների վաճառքը. վերջնական որոշումը կընդունի Թրամփը. CNN

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 31
  • 1 min read
ree

Խնդրին ծանոթ երեք ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներ հայտնել են, որ Պենտագոնը Սպիտակ տանը կանաչ լույս է տվել Ուկրաինային հեռահար Tomahawk հրթիռներ մատակարարելու համար, հաղորդում է CNN-ը։

Աղբյուրները կարծում են, որ դա բացասաբար չի ազդի ԱՄՆ զինանոցների վրա, վերջնական քաղաքական որոշումը թողնելով նախագահ Դոնալդ Թրամփին։

Հոկտեմբերի սկզբին, Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ աշխատանքային ճաշի ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր չմատակարարել հրթիռները Ուկրաինային, քանի որ «ԱՄՆ-ը չի ցանկանում հրաժարվել այն ամենից, ինչ իրեն անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու համար»։

Tomahawk հրթիռը մոտավորապես 1600 կիլոմետր հեռահարություն ունի։

1/2544
bottom of page