top of page

Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ

  • 1 day ago
  • 1 min read

Երևանի այն փաստարկները, թե Ռուսաստանի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Երևանի այն փաստարկները, թե ռուսական կոնցեսիան, իբր, խոչընդոտում է Հայաստանին՝ դառնալու լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», - ասել են գերատեսչությունում։

Ավելի վաղ երկուշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը խնդրում է Մոսկվային երրորդ երկրին վաճառել հանրապետության երկաթուղիների կառավարման կոնցեսիան։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ է անելու Հայաստանը, եթե ռուսական կողմը հրաժարվի երկաթուղիների վերաբերյալ Երևանի առաջարկներից, Փաշինյանը հայտարարել էր, որ դա անհնար է։

 
 
1/3041
bottom of page