top of page

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրողների տվել են ընտրակաշառք. ձերբակալվել են շուրջ մեկ տասնյակ անձինք

  • 8 minutes ago
  • 1 min read

ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Արարատի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպիցոն կոմնիտեից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են շուրջ մեկ տասնյակ անձինք, կատարվել են խուզարկություններ։

 
 
1/2908
bottom of page