content="ArmDaily"/>
top of page

Երբ որ գործի նյութերը ստանանք, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում․ Սերժ Սարգսյանը հեռացավ Հակակոռուպցիոն կոմիտեից

  • 2 minutes ago
  • 1 min read

Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց.

«Երբ որ գործի նյութերը ստանանք, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում»։

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում էր, նրան մեղադրանք է առաջադրվել։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Ս.Ս.-ին»,- հայտնել էին կոմիտեից:

 
 
1/3038
bottom of page