top of page

Ուզբեկստանում կանցկացվի շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան

1 day ago
1 min read

Սեպտեմբերի 16-ից 27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կանցկացվի շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 208 երկների շարքում վարկանիշով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 191 երկրների շարքում՝ 16-րդ տեղը:

 
 
1/3074
bottom of page