ԱԳՆ-ն դարձավ նաև միջազգային առևտրի նախարարություն, որովհետև միայն առևտուր է արել վերջին տարիներին, առևտրի առարկան հայկական հողերն են եղել. Նարեկ Կարապետյան

«Կառավարության հարցուպատասխանի ընթացքում տնտեսական մասը քննարկելու ժամանակ ֆիքսեցինք 2 կարևոր փաստ՝ առաջինը այն է, որ մեր երկրում այս տարի գյուղատնտեսությունը ցատկաձև անկում է ապրում, 11 տոկոս անկում՝ 6 ամսվա ընթացքում, իսկ 2-րդ եռամսյակում հասել է 15 տոկոսի: 2-րդ լուրն էլ իմացանք, որ բանկերի տոկոսները բարձրանալու են, սա ևս շատ վատ ազդեցություն է մեր ժողովրդի համար:
Արտաքին գործերի հետ կապված էլ՝ ինչպես նաև երկրում տիրող արտաքին հարաբերությունների հետ կապված, ակամայից հիշեցի ԱԺ փոխնախագահի մեզ տված հարցը, թե երբ ենք բացելու նախարարություն, ուզում եմ ասել, որ այդ նախարարությունը մենք չենք կարող բացել, որովհետև դուք արդեն բացել եք այն, դա արտաքին գործերի նախարարությունն է:
Հայաստանը ուզում է Եվրոպային, բայց ԵԱՏՄ-ի հետ է, ԵԱՏՄ-ն խանդում է, ասում է՝ ո՞ր ես գնում, մենք ասում ենք՝ «Мы просто друзья», մեր մեջ դեռ ոչինչ խորքային չկա, ԵԱՏՄ-ն էլ պատասխանում է՝ հիմա որոշիր, ընտրիր, իմ հետ ես, թե՞ ԵՄ-ի: Այս նախարարությունն արդեն ստեղծվել է, ու այնքան խառն է, մենք էլ այնպես ենք գնում, որ Չինաստանն էլ վերջում կմիանա իրենց, ու բոլորով մեզ չէ կասեն, մենք էլ կմնանք այն փոխնախագահի հույսին, ով դա առաջարկեց»,- նշել է Կարապետյանը:




















