top of page

Արարատի մարզի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Լադայի» վարորդին

  • 9 hours ago
  • 1 min read

Օրերս համացանցում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է «Լադայի» վարորդը Հյուսիս–հարավ ճանապարհին մեքենան վարել հանդիպակաց երթևեկությամբ՝ ստեղծելով իրական վտանգ իր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքի ու առողջության համար։

Արարատի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել է։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

 
 
1/2783
bottom of page