top of page

Միայն Հովհաննավանքից ու Սուրբ Հովհաննեսից չէ, որ գողություններ են եղել․ ինչո՞ւ են հենց այս երկուսը հնչեղություն ստացել

  • 43 minutes ago
  • 1 min read

«Եկեղեցուց խաչը գողացողը թող գա, ինձ մոտենա ու խաչը վերադարձնի, երաշխավորում եմ իր հետ ոչինչ չի պատահի»,- Հովհաննավանքից գողացված խաչի վերաբերյալ NEWS.am-ի հետ զրույցում ասել է վանական համալիրի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամ)։

Նրա խոսքով՝ մոտ 15 սանտիմետր երկարություն ունեցող խաչի բացակայության մասին նրան տեղեկացրել է եկեղեցու մոմավաճառը, ինչին հաջորդել է ոստիկանություն հաղորդում ներկայացնելը։ Գողության պահին խաչը գտնվել է եկեղեցու ատյանում՝ գրակալի վրա։

Հովհաննավանքից խաչի գողության մասին հաղորդումը, ինչպես նաև Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցուց խաչի գողության վերաբերյալ հաղորդումը ՆԳՆ-ն ստացել է երեկ։ Նախնական տվյալներով՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել։

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Երվանդը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է գողության փաստը։ Նրա խոսքով՝ եկեղեցուց գողացվել է պսակադրության ժամանակ օգտագործվող խաչը։

«Պսակադրության ժամանակ գործածվելիք խաչն է գողացվել, որ պահվում է զույգերի գլխավերևում»,- ասել է նա։

Իսկ Արագածոտնի թեմից NEWS.am-ին հայտնում են, որ գողություններ եղել են նաև թեմի այլ եկեղեցիներից։ Մասնավորապես, Սբ. Մարիանէից գողացվել է Ատենի Խաչ, ձեռաց Խաչ և մասնատուփ, Փարպիի Սբ. Գրիգորից սկիհ, բուրուառ և Խաչ, Թալինի Արագածավանի եկեղեցուց տապանակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ներքին գործերի նախարարություն հաղորդում է ստացվել, որ գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը: 

 
 
1/3022
bottom of page