top of page

Հայաստանը ցինիկաբшր օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին

  • 2 hours ago
  • 1 min read

Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանը անդամակցելու մտադրության մասին և միաժամանակ օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները, ցինիկ է, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր քաղաքականություն չվարի, որովհետև եթե Հայաստանն ընդունում է Եվրամիությանն անդամակցելու մտադրությունների մասին օրենք, ապա ինչո՞ւ եք օգտագործում ԵԱՏՄ հնարավորությունները։ Ինչո՞ւ եք խաբում նրա մասնակիցներին։ Դա ցինիկություն է, դա սխալ է։ Հստակ ասեք՝ դուք գնո՞ւմ եք Եվրամիություն։ Գնացեք։ Բայց այդ դեպքում պետք չէ այստեղ արտոնություններ ստանալ»,- ասել է Վոլոդինը:

 
 
1/3039
bottom of page