top of page

Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց

9 hours ago
1 min read

Իսրայելական բանակը հրաման է ստացել նախապատրաստվել Հորդանան գետի արևմտյան ափին Պաղեստինի ազգային վարչության ուժային կազմավորումների դեմ լայնածավալ մարտական ​​գործողությունների։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնել է The Times of Israel հրատարակությունը, հանդես գալով կառավարական խորհրդակցությանը, Կացը մյուս նախարարներին ներկայացրել է բանակի համար մշակված բազային սցենարը, որը նախատեսում է նախապատրաստություն վերաբնակիչների և Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների վրա ջիհադականների հնարավոր հարձակումներին։ Նախարարը նշել է, որ բանակին հրամայված է նախապատրաստվել այն սցենարին, որի դեպքում ՊԱՀ-ի անվտանգության ուժերը և դրան առնչվող «Թանզիմ» կազմակերպությունը զենք կուղղեն վերաբնակիչների և Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դեմ:

«Այդ դեպքում պատերազմ կհայտարարվի Պաղեստինի ազգային վարչությանը, և Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում կսկսի՝ համաձայն մանրամասն պլանի, որը մշակվել և հաստատվել է վարչապետ Նեթանյահուի և իմ կողմից՝ հիմնված Իսրայելի պաշտպանության բանակի համար սահմանված սկզբունքների վրա», - ասել է Կացը։

Նախարարի կանխատեսմամբ՝ նման զինվորական արշավը կլինի կարճ և հզոր։ Դրանում կներգրավվեն ցամաքային ստորաբաժանումներ, ռազմաօդային ուժեր և հատուկ միջոցներ, արշավը կներառի բարձրաստիճան պաշտոնյաների վերացում և վտարում, զենքի ոչնչացում, ինչպես նաև քաղաքների և բոլոր փախստականների ճամբարների ներսում բնակիչների խոշոր մասշտաբով տարհանում և ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացում, թվարկել է Կացը։

Պաշտպանության նախարարն ավելացրել է, որ Իսրայելը միաժամանակ մտադիր է հենվել Գազայի հատվածում և Լիբանանի հարավում մարտական ​​գործողություններ վարելու թարմ փորձի վրա։ 

 
 
1/3103
bottom of page