ԱՄՆ-ը խախտել է հակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի հետ կնքված հուշագրի երկու կետ, և Թեհրանը պատասխան է տալու յուրաքանչյուր խախտմանը․ Իրանի գերագույն առաջնորդի ռшզմական խորհրդական
- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ը խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի հետ կնքված հուշագրի երկու կետ, և Թեհրանը պատասխան է տալու յուրաքանչյուր խախտմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ը, աջակցելով տարածաշրջանում իր պրոքսի ուժերի գործողություններին, խախտել է հուշագրի առաջին կետը, իսկ Հորմուզի նեղուցում լարվածության էսկալացիայի շարունակմամբ՝ հինգերորդը։ Հուշագրի ցանկացած կետի խախտման պատասխանը կլինի արագ և կործանարար»,- գրել է նա:
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը նախօրեին հաստատել էր Իրանի տարածքին հասցված հարվածները՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակման։ Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև ափամերձ ռադիոլոկացիոն օբյեկտներին։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ ի պատասխան հարձակվել է ԱՄՆ ԶՈւ տեղակայման վայրերի վրա։




















