top of page

Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ

2 minutes ago
1 min read
Ազգային ժողովի պատգամավորներն Անկախության 35-ամյակի առթիվ 590 հազար դրամ պարգևավճար են ստացել։ Այս տեղեկությունը Factor.am-ին հայտնել է պատգամավորներից մեկը։
Ազգային ժողովի պատգամավորներն Անկախության 35-ամյակի առթիվ 590 հազար դրամ պարգևավճար են ստացել։ Այս տեղեկությունը Factor.am-ին հայտնել է պատգամավորներից մեկը։

Սա նրանց մեկ ամսվա աշխատավարձի չափ գումար է։ Այս հաշվարկով միայն 105 պատգամավորի ընդհանուր պարգևավճարը կազմել է 62 մլն դրամ։ Նշենք, սակայն, որ պատգամավորներից զատ պարգևավճարի են արժանացել նաև ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։

Թեմայի վերաբերյալ կայքը մեկնաբանություն է խնդրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանից։ Նա, սակայն, հրաժարվել է թվեր ներկայացնել՝ նշելով, որ ԱԺ նախագահի կարգադրությանն ավելացնելու ոչինչ չունի։


 
 
1/3080
bottom of page