Ինչո՞ւ է երբ ինչ-որ մեկը Ֆեյսբուքում քննադատում է իշխանության ներկայացուցիչներին, անմիջապես քրեական գործ է հարուցվում․ իսկ երբ վիրավորում են ինձ, որոշվում է, որ որևէ հիմք չկա քրեական գործ հարուցելու հ
2 minutes ago
1 min read

Ինչո՞ւ է այդպես լինում, որ երբ ինչ-որ մեկը Ֆեյսբուքում քննադատում է իշխանության ներկայացուցիչներին, նրա նկատմամբ անմիջապես քրեական գործ է հարուցվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մհեր Արմենիան։
«Իսկ երբ ինչ-որ մեկը Ֆեյսբուքում վիրավորում է ոչ թե իշխանության ներկայացուցիչներին, այլ, օրինակ, ինձ՝ որպես հասարակական գործչի, և կան կոնկրետ հիմքեր քրեական գործ հարուցելու համար, դատախազությունը որոշում է, որ որևէ հիմք չկա քրեական գործ հարուցելու համար։ Ինչպե՞ս հասկանալ այս ամենը։
Ինչո՞ւ են այս դեպքում կիրառվում տարբեր չափանիշներ»,-գրել է նա։




















