top of page

Տիգրանաշենում բшխվել են բեռնատարը, «Mitsubishi»-ն և իրանական համարանիշներով «MAN» ավտոբուսը․ կան վիրավnրներ

7 hours ago
1 min read

Հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և իրանական համարանիշներով «MAN» մակնիշի ավտոբուսը։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։



Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Դավիթ Բաղդասարյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։


 
 
1/3118
bottom of page