Մարտուն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է դեռևս մայիսին՝ ընտրական հանցագործության առթիվ նախաձեռնված քրեական վարույթին. Բաբայան
- 1 day ago
- 1 min read

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է դեռևս մայիսին՝ ընտրական հանցագործության առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Փաստորեն, Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթը շուրջ երեք ամիս քննելուց հետո է հանգել հետևության, որ այժմ Մարտուն Գրիգորյանին անհրաժեշտ է կալանավորել։
Տարօրինակ «զուգադիպությունների» մասին կխոսենք հետագայում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ին ասել էին, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։




















