top of page

2,5 տարի է, ինչ ավտովթարների հետևանքով զnհերի թիվը ՀՀ-ում նվազում է. ՆԳ փոխնախարար

  • 8 hours ago
  • 1 min read
2,5 տարի է, ինչ ավտովթարների հետևանքով զոհերի թիվը ՀՀ-ում նվազում է: Այս մասին 2026-ի առաջին կիսամյակի ամփոփման մասին տված ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
2,5 տարի է, ինչ ավտովթարների հետևանքով զոհերի թիվը ՀՀ-ում նվազում է: Այս մասին 2026-ի առաջին կիսամյակի ամփոփման մասին տված ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

«Պարեկային ծառայությունը շարունակում է զարգանալ, այն իր արդյունավետությունը ցույց է տալիս ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում, այլ նաև մեծ դերակատարում ունի հանցագործությունների հայտնաբերման տեսանկյունից:

Ամենակարևոր արդյունքը, որը կցանկանայի առանձնացնել պարեկային ծառայության գործունեության շրջանակում, դա ճանապարհատրանսպորտային պատահարներին է վերաբերվում: Արդեն 2,5 տարի է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը Հայաստանի Հանրապետությունում նվազում է, սա շատ մեծ ձեռքբերում է, այս աշխատաոճը պետք է շարունակել ու պահպանել»,- նշել է Մկրտչյանը:

Անդրադառնալով քրեական ոստիկանությանը, Արմեն Մկրտչյանը հավելել է, որ համացանցը ևս պետք է դիտարկել արդեն որպես ոստիկանության համար չակերտավոր «պարեկություն» անելու տարածք, և այստեղ նույնպես պետք են հանցագործությունները կանխարգելել, կանխել, բացահայտել:

«Մենք քրեական ոստիկանությանը ոչ միայն թվային տիրույթում ենք պատկերացնում, այլ նաև թվային և տեխնոլոգիական գործիքակազմով հանցագործությունների, հայտնաբերման և բացահայտման պայքարի ուղղությամբ։ Առաջիկայում մենք կունենանք կիբերլաբորատորիա, դա կլինի այն հանգույցը և ենթակառուցվածքը, որը մեծ հնարավորություններ կտա համացանցային և թվային հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետությունը բարձրացնել»,- ասել է նա:


 
 
1/3027
bottom of page