top of page

Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով

  • 1 day ago
  • 1 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ հանրապետության՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել միայն հայտը ներկայացնելուց և «ճանապարհային քարտեզը» պատրաստելուց հետո, վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա «ոչ այնքան մեծ վստահության» մասին, ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ուղղակի օրերս նորություններում կարդում էի, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ իրենք հայտ ներկայացնեն Եվրամիություն, երբ դրան արձագանք լինի և երբ պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»։ Այն ժամանակ էլ, նրա խոսքով, կլինի հանրաքվեն»,- հիշեցրել է նախարարը։

«Իմ կարծիքով՝ դա վկայում է հայ ընտրողների, հայ ժողովրդի հանդեպ ոչ այնքան մեծ վստահության մասին։ Հենց պետք է ազնիվ ընտրություն ցույց տալ․ ում միջև ես ընտրություն կատարում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը եղել է ավելի քան վեց միլիարդ, մեկ տարի՝ 12 միլիարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին»,- նկատել է Լավրովը։


 
 
1/3045
bottom of page