Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում․ կքննարկեն Հայաստանի ԵՄ անդամակցության հարցը․ Ուշակով
- 6 minutes ago
- 1 min read

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք հանդիպման ժամանակ կքննարկեն Երևանի ԵՄ անդամակցության հարցը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նա նշել է, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։




















