top of page

ԱՄՆ-ը և Չինաստանը պայմանավորվել են ստեղծել կապի ուղի ԱԲ-ի հետ կապված միջադեպերի համար

11 hours ago
1 min read
ԱՄՆ-ը և Չինաստանը համաձայնության են եկել կապի ուղի ստեղծելու շուրջ՝ արհեստական բանականությանն առնչվող տարբեր միջադեպեր քննարկելու համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերում՝ սեպտեմբերի 23-25-ը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ԱՄՆ կատարած պետական այցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումների արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երկրները երկխոսություն են հաստատել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև սուպերինտելեկտի շուրջ՝ սուպերինտելեկտի հետ կապված ռիսկերի և առավելությունների վերաբերյալ մտքեր փոխանակելու համար: Հաջորդ մտքերի փոխանակումը տեղի կունենա ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերին: ԱՄՆ-ը և Չինաստանը նաև համաձայնել են ստեղծել երկկողմ կապի ուղի՝ սուպերինտելեկտին առնչվող միջադեպերի վերաբերյալ»,- նշված է այդ նյութերում:

Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վեր հայտարարել էր, որ անհաջող և ոչ ճշգրիտ է համարում «արհեստական բանականություն» անվանումը: Ամերիկացի առաջնորդի կարծիքով՝ նման մշակումները պետք է անվանել «սուպերինտելեկտ»: Ինչպես ասվում է Սպիտակ տան փաստաթղթերում, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները պայմանավորվել են համապատասխան նոր տեխնոլոգիաները նշելու համար «արհեստական բանականություն» տերմինի փոխարեն օգտագործել «սուպերինտելեկտ» տերմինը»:

1/3088
bottom of page