top of page

Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա

24 minutes ago
1 min read


Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Այս մասին հայտնում են Կառավորությունից:

Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում 2026 թ. սիգի արդյունագործական որսի կազմակերպման համար հիմք է հանդիսացել «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման» ծրագրի շրջանակում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի  կողմից 2025 թ. իրականացված հետազոտությունների արդյունքները, համաձայն որի գիտական կենտրոնն առաջարկել է 2026 թ. սիգի արդյունագործական որսը սահմանել 550 տ:

Ըստ գիտական կենտրոնի ուսումնասիրության՝ 2026 թ հուլիսի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 4511 տոննա։ Գիտական կենտրոնը 2026 թ.  համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է ևս 720 տոննա չափաքանակ։ Որոշմամբ առաջարկվում է ավելացնել սիգի արդյունագործական որսի քանակը 720 տոննա։ Արդյունքում՝ 2026 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1270 տոննա։

 
 
1/3128
bottom of page