top of page

«Վայլդբերրիզ»-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա․ հայտարարություն

5 hours ago
1 min read

«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն 2024 թվականից RWB խմբի կազմում է։ Ամբողջ գործառնական գործունեությունը փոխանցվել է խմբի հիմնական ընկերությանը՝ RWB-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Wildberries-ի մամուլի ծառայությունը։

«Էկոհամակարգի ձևավորման ընթացքում խումբը ձեռք է բերել նոր ընկերություններ, իսկ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն պահպանել է խմբի որոշ ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը։ Ուստի «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա։

Տատյանա Կիմը շարունակում է զբաղվել RWB խմբի ռազմավարական զարգացմամբ»,-նշված է հայտարարության մեջ։

 
 
1/3183
bottom of page